-
18.12.2020|
01:10
«Իրատեսի» «Ձևաչափային այս փոփոխությունը չի՞ ենթադրում հետևորդների թվի ավելացում» հարցին ի պատասխան փառատոնի տնօրեն ՎՐԵԺ ՔԱՍՈՒՆԻՆ ասաց, որ երկրում տիրող իրավիճակով պայմանավորված՝ ստիպված են եղել հետաձգելու փառատոնը, և իրականացնելու են միայն մասնագիտական ծրագրերը։
-
18.12.2020|
01:09
Նարեկ Դուրյանի հիմնադրած «Բոհեմ» թատրոնը համավարակով ու պատերազմով պայմանավորված իննամսյա դադարը խախտեց մանկական ներկայացմամբ։ «Տիկնիկների խանութ» երաժշտական ներկայացումը նվիրվեց արցախցի ու հայաստանցի փոքրիկներին։ Մուտքն ազատ էր։
-
18.12.2020|
01:05
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից հայրենադարձվելուց հետո (1948) տասնամյա մի տղեկ ինչ իմանար, որ տարիներ անց դառնալու է ՀՀ մշակույթի նախարար, անվանի գրող, դրամատուրգ, հրապարակախոս՝ միաժամանակյա իր գործունեությամբ գրական-մշակութային կյանքի կազմակերպման անբասիր վարքի տեր մշակ:
-
18.12.2020|
00:58
2020-ին հայկական ոսկեհուռ աշունը անհայտ բացակայող էր, հաղթանակի բերկրանքը փոխվեց դավալիցք պարտության սգերգով, և մեր նախշուն հանդերձները ծածկվեցին մոխրի թունդ շերտով։ Ապրել, այնուամենայնիվ, անհրաժեշտ է։
-
18.12.2020|
00:53
«Իրատեսի» հյուրը գրող, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆՆ է:
-
17.12.2020|
23:34
Այո՛, ճիշտ կռահեցիք, խոսքը Նիկոլ անհողի ծղրտոցների ու «ժողջանի» ուղեղները լվանալուն միտված «մանտրա»-ների մասին է: Դրանցից մեկի ժամանակ նա, սովորության համաձայն, կոկորդն էր պատռում, թե` «ժողովրդից գողացվածը կոպեկ առ կոպեկ վերադարձվելու է մինչև վերջ», թե «հատիկ առ հատիկ» կտրելու են «կոռումպացված մատիկներն ու թաթիկները»:
-
17.12.2020|
23:28
Ավետարանում կարդում ենք Քրիստոսի հրաշքների մասին, որոնք տեսնելով` մարդանց բազմություններ հավատում էին Նրան և դառնում էին Նրա հետևորդները:
-
17.12.2020|
22:17
Հարգելի հայրենակիցներ, գիտակցելով, որ մեր հայրենիքն այսօր ծանրագույն ճգնաժամի մեջ է և այսպես շարունակելն այլևս օրհասական է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վարչական և դասախոսական կազմը, այդ թվում գիտության դոկտորներ, պրոֆեսորներ, ՀՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստներ /120 ՀՀ քաղաքացի/ միանում են մայր բուհի և ՀՀ ԳԱԱ կոչին` պահանջելով վարչապետի հրաժարականը:
-
16.12.2020|
21:22
Հայաստանի ամերիկյան համալսարանի մի շարք պրոֆեսորներ և աշխատակիցներ հայտարարություն են տարածել, որով պահանջում են ՀՀ կառավարության հրաժարականը. «Ելնելով Հայաստանի Հանրապետությունում տիրող քաղաքական, տնտեսական, սոցիալական և ռազմական հետպատերազմյան ճգնաժամից և հիմք ընդունելով կառավարության պարտավորության կատարման ձախողումը՝
-
16.12.2020|
21:06
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 8-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին երկու անգամ էլ հրթիռակոծել են մտածված՝ խախտելով պատերազմի վարման միջազգային կանոնները։